Свернуть поиск
Фид
25 ноя
24 11 2026 թ․ ք․ Երևանում կյանքից հեռացավ Ամալյա Պողոսի Տեփոյանը: Նա ծնունդով Ջավախքի Ալաստան գյուղից էր, երկար տարիներ աշխատել է "Արմենպրես" ինֆորմացիոն գործակալությունում, որպես հերթափոխի ղեկավար: Ցավակցում էնք Աննա Տեփոյանին, սիրելի քրոջ մահվան համար և բոլոր հարազատ ու բարեկամներին: Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։ Հոգեհանգիստը տեղի կունենա 26 11 2026 թ 17:00 20:00 Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի հարևանությամբ գտնվող սգո սրահում: Հուղարկավորությունը 27 11 2026 թ.
...Фид
22 ноя
22 11 2026 թ Ջավախքի Ալաստան գյորղում 86 տարեկան հասակում կյանքից հեռացավ Իսկուհի Մկրտիչի Գիչյանը (Դավթյան): Նա աշխատասեր, հյուրասեր, հարգված կին էր: Երկար տարիներ աշխատել է սովխոզի ֆերմայում, որպես կթվորուհի և արժանացել ղեկավարության կողմից բազում գովասանագրերի և պարգևների: Խորը ցավակցում ենք Որդուն Մովսեսին և բոլոր հարազատներին։ Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։ Հուղարկավորությունը տեղի կունենա Ալաստան գյուղում 25 11 2026 թ:
Фид
27 окт
27 10 2026 թ․ ք․ Երևանում կյանքից հեռացավ Պետրոս Սերգեյի Ալեքսանյանը: Նա ծնվել և մեծացել էր Ջավախքի Ալաստան գյուղում: Բարի խելոք շնորհալի մարդ էր, երկար տարիներ ապրում էր Երևանում, ամուսնացած էր մի շնորհալի կնոջ, Քնարի հետ, ունեն երեք աղջիկներ: Նա Ավարտել էր Երևանի Անասնաբուժական ինստիտուտը և մինչև վերջ աշխատում էր իր մասնագիտությամբ: Խոր վշտով ցավակցում ենք կնոջը աղջիկներին քույր եղբարներին և բոլոր հարազատներին: Հոգեհանգիստը տեղի կունենա Ռո-Տոնդա սգո սրահում 17: 00 20: 00 29 10 2026: Հուղարկավորությունը սովետաշենի գերեզմանոցում:
Фид
27 окт
25 10 2026 թ․ ք․ Խանդոյի հասարակությունը սգում է ջահել կորուստի համար: Մոսկվայում դեռ 24 տարին չլրացած կյանքի երիտասարդ հասակում ժամանակից շուտ հեռացավ բոլորիս կողմից շատ սիրված Վարդան Մխիթարի Մանասյանը, խոր ցավ թողնելով հարազատների սրտերում: Նա ընտանիքի առաջնեկն էր ուներ ևս մեկ եղբայր Վարշամը: Ծնողներից ոչ պակաս սիրում էր նաև Վիկտոր պապիկը․ Վարդանչոն դեռ շատ փոքր էր, բայց շատ գեղեցիկ ձայնով երգում էր խնջույքների ժամանակ, նմանվելով պապիկին, ուրախացնելով բոլոր Մոսկվաբնակ Խանդոցիներին և Ջավախքցիներին: Մեծացավ դարձավ գեղեցիկ ջահել, կարծես ամեն ինչ ընդհանում էր լավ, հարդ, բայց կատարվեց անսպասելին, կտրվեց կյանքի թելը: Խոր վշտով ցավակցում ենք ծնողներին, եղբորը, հարազատներին և բոլոր Խանդոցիներին
На этом пока всё
Войдите в ОК, чтобы посмотреть всю ленту
4949
- АНАИД МАРКАРЯНМосква
- Инга БусоедоваЯкутск
- аня аняг. Белореченск (Белореченский район)
- гурген нанагулянМосква
Правая колонка