Свернуть поиск
ՀՈԳԻՍ ԽՈՆԱՎ Է ՈՒ ԹԱՑ
Աշուն է դրսում, երկինքն է մթնած,
Քամին սև ու մութ ամպեր է բերում,
Օդը մշուշոտ, խոնավ է ու թաց,
Հոգուցս հիմա թախիծ է ծորում։
Դրսում մանրակաթ անձրև է մաղում,
Երկինքն է կարծես ծխից մրոտվել,
Ասա՛, ինչու՞ էիր սիրուս հետ խաղում,
Ինչու՞ եմ այսքան ես քեզ կարոտել։
Ամպը սկսել է անձրևել կաթ-կաթ,
Եղջերուն տագնապից օդն է հոտոտում,
Հուշերը գալիս-գնում են հատ-հատ,
Սիրտս է սիրուս վրա մղկտում։
Ամպերն են իրար գլխի կուտակված,
Բայց քամին կրկին ամպեր է բերում,
Հոգուս սյուներն են հիմքից խորտակված,
Կյանքը ոչնչով էլ ինձ չի գերում։
Մենակ եմ հիմա տխուր ու տրտում,
Հոգիս աշնան պես խոնավ է ու թաց,
Մրրիկ ու բուք է հիմա իմ սրտում,
Այնտեղ էլ չկա սիրո լուսաբաց։
Աշուն է դրսում, երկինքն է մթնած,
Քամ
2 комментария
8 классов
Քանի դեռ ձեռքերս չեն կարող քեզ գրկել, հոգով քեզ կգրկեմ իմ ամեն աղոթքում… Քանի դեռ չեմ կարող մոտ լինել քեզ, սրտիս ամեն զարկով քեզ հետ կլինեմ։ Կան պահեր, երբ այնքան շատ եմ ուզում պարզապես գրկել քեզ, լուռ մնալ ու զգալ, որ ամեն ինչ լավ է, բայց ստիպված եմ այդ կարոտը թաքցնել իմ ներսում ու Աստծուն պատմել այն ամենը, ինչ չեմ կարող ասել քեզ։ Ամեն աղոթքիս մեջ քո անունն է, ամեն խնդրանքիս մեջ՝ քո խաղաղությունն ու ապահովությունը։
5 комментариев
16 классов

загрузка
Показать ещёДополнительная колонка
О группе
Սերը միայն մեկ կանոն ունի՝ երջանկացնել սիրելիին...
Показать еще
Скрыть информацию
Фото из альбомов
Правая колонка