Свернуть поиск
Закреплено
04:18
Ես հիշում եմ ֆրանսահայ մի վանեցու, որ հիսուն տարի անց այցելել է Վան։ Նրանք չորսով էին գնացել, գնացել էին իբրև ֆրանցիացի։ «Ես գտա մեր տունը,- ասաց,-մեր տան մոտով նույն առուն էր գնում, շատ էի լողացել։ Ես ջուր ուզեցի, որ ինձ մեր տուն կանչեն։ Կանչեցին։ Խմեցի ջուրը, խմեցի հինգ֊վեց բաժակ, որ երկար մնայի մեր տանը, որովհետև մեր ուղեկցողը պիտի չիմանար, որ մենք ֆրանսիացի չենք։ Բայց ես պայթում էի, ես նույնիսկ անիծում էի ինքս ինձ, թե ինչու եկա` հին մոխիրը քամուն տալու...
Մորս մեջ ինձ նման մի քիչ հումոր, մի քիչ էլ թախիծ կար։ Երբեք չհիվանդացավ։ Երբեք, էլ անկողին ընկնել չեմ ասում,նույնիսկ գլուխ ցավել չունեցավ։ Հետաքրքիր է՝ նրան մազերն արձակած չեմ հիշում,միշտ գլխաշորով էր,չեմ հիշում նաև նրան ուտելուց,այնպես էր ստացվել,որ մի սեղանի շուրջ նստել չկար՝ իմ նկարահանումները լինում էին տարբեր ժամանակ տարբեր քաղաքներում…
...01:43
Վաղարշապատի որբանոցում 1915-1918թթ․ աշխատած գթության քույրերից մեկը, որի անունը գրավոր աղբյուրներում չի պահպանվել, պատմում է, որ ամեն օր մի գթության քրոջ ու որբանոցի խորհրդի մի ներկայացուցչի եզներով լծված սայլ էին տրամադրում՝ քաղաքի փողոցներում և նրա մերձակայքում որբ, սովահար, տիֆով հիվանդ անապաստան երեխաներին գտնելու և որբանոց տեղափոխելու նպատակով։ Գթության քույրը պատմում է․ «Երբ գտնում էինք մի հիվանդ կամ սովահար երեխա, ես մեքենայով գլուխը խուզում էի, դնում սայլի մեջ, ու բերում էինք որբանոց։ Եթե պետք էր, տեղավորում էին հիվանդանոցում։
...загрузка
Показать ещёДополнительная колонка
Фото из альбомов
Музыка2
Правая колонка