Свернуть поиск
Կյանքում կարող են հալածել, վիրավորել, ցավ պատճառել ու փորձել կոտրել քեզ, բայց եթե Աստված քեզ հետ է, դու երբեք պարտված չես։ Կարող ես ընկնել, բայց Տիրոջ ձեռքը կրկին կբարձրացնի քեզ։ Կարող ես արցունքներով անցնել դժվարությունների միջով, բայց չկորցնել հավատքդ։ Որովհետև մեր զորությունը մեր ուժի մեջ չէ, այլ Քրիստոսի, Ով պահում է մեզ։ Կարևոր չէ, թե քանի անգամ ես ընկնում, կարևոր է, որ Աստծո շնորհով կրկին կանգնում ես։ ❤️
Անկեղծ մարդկանց չեն հաղթում․…նրանց պարզապես կորցնում են։ Որովհետև անկեղծությունը թուլություն չէ, որ կարելի է օգտագործել, ոչ էլ արժանապատվությունը՝ սակարկության առարկա։ Նման մարդկանց կարելի է չգնահատել, վիրավորել, նույնիսկ հեռացնել սեփական կյանքից, բայց մի օր հասկանում ես, որ կորցրել ես ոչ թե պարզապես մեկին, այլ մի մարդու, ում անկեղծությունը քո կյանքում այլևս չես գտնի։
...загрузка
Показать ещёДополнительная колонка
О группе
Հավերժ պայքարի այս խաչմերուկում
Կխելագարվեմ...
Տե՛ր իմ, գթա ինձ`
Հույսի նշույլ տուր:
Վշտաբեկ հոգիս մենության գրկում
Անվերջ թևում է,
Իմ հզոր Աստվա՜ծ...
Մի լքի՛ր դու ինձ:
Քո ներկայությամբ գրկիր ինձ ամուր
Որ տխրությունս
Իսպառ չքանա`
Տե՛ր իմ, ողորմեա՜:
Գեթ հանգստություն շնորհիր դու ինձ,
Քո տոկուն կամոք
Ամոքի՛ր հոգիս`
Տե՛ր իմ , մեղա՜ Քե՛զ:
Այս լույս ու մթի անվերջ տիրույթում
Դու՛փարոս դարձիր,
Վանի՛ր թախիծս,
Տե՛ր , սիրում եմ Քե՜զ...
Показать еще
Скрыть информацию
Фото из альбомов
Правая колонка