Свернуть поиск
Закреплено
Մարդն անզոր է ժամանակի առաջ, իսկ ժամանակն մեծ զորություն ունի մարդու նկատմամբ: Ինչ էլ անենք, մեզ հարկավոր է օրեր, ժամեր, րոպեներ: Ամեն ինչ սահմանվում է ժամանակով` ինչքան աշխատել, ինչքան հանգստանալ, երբ հանդիպել ընկերներին ու երբ զբաղվել տնային գործերով: Կյանքն անչափ կարճ ժամանակ է երկու հավերժությունների մեջ, իսկ մենք դա չենք հասկանում կամ չենք ուզում հասկանալ:
...Հետո․․․ Կխոսենք հետո, կտեսնվենք հետո, կզբոսնենք հետո, կպատմեմ հետո, կզանգեմ հետո։ Մենք ամեն ինչ թողնում ենք հետոյին, բայց մոռանում ենք ,որ այդ «հետոն» մեզ չի պատկանում։ «Հետո» մեր սիրելիներն այլևս մեզ հետ չեն լինում։ «Հետո» մենք նրանց չենք լսում և չենք տեսնում։ «Հետո» նրանք պարզապես դառնում են հիշողություններ։ «Հետո» ցերեկը դառնում է գիշեր, ուժն այլևս դառնում է անօգնական։ «Հետո» ժպիտը դառնում է ձևականություն, իսկ կյանքը` մահ։ «Հետոն» դառնում է շա´տ ուշ։ Գնահատել է պետք պահը․․․
загрузка
Показать ещёДополнительная колонка
Правая колонка