Свернуть поиск
***
Երբ կվառվեն նորից,
Հայոց հույսի լույսերը,
Որ շենանա երկիրն հայի,
Նորից կանաչեն արտերը։
Նորից հնչի,խինդ,երգ ու տաղ,
Ամեն հարկի ծածկի տակ,
Քնեն մուշ,մուշ,մանուկները խաղաղ,
ՀԱՅՈՑ մայրերն իրենց սրտում,
Էլ չունենան ախ ու վախ։
Երբ հայ մարդը,
Իր երկրին տեր կզգա,
Որ թշնամու զինվորն անվախ,
Հայի տունը "հյուր չգա"։
Որ հայն արարող,
Նորից արարի ու կերտի,
Որ աշխարհին,նորից ցույց տա,
Հանճարեղ միջուկն իր մտքի։
Երբ սահմանը հայոց բազեն կհսկի,
Օձն իր պորտով,հավքն իր թևով,
Այն մտածված չի խախտի,
Անգիտակից չար թշնամուն,
Տեղում գնդակը կգամի։
Երբ կվառվեն նորից,
Հայոց հույսի լույսերը,
Որ շենանա երկիրը հայի,
Որ սև չհագնի հայ մայրը։
Չար թշնամին որդի նման,
Մեր մարմնի հյութն է քամել,
Հայի դեմքով դիմակ հագած,
Մեր ուղեղներին է հասել։
10.11.2026 Թ.Մ.Մանուկյան։
0 комментариев
0 классов
"Որն էր գալուս նպատակը"
Պարտք մնացի սերունդներին,
Սուրբ պապերիս հիշատակին,
Աղքատ մտքով, աղքատ հոգով,
Որն էր գալուս նպատակը։
Երգեցի ես կրկներգեր,
Նորը մնաց անջրդի, անբարեբեր։
Ձեռքս գրեց,միտքս լռեց,
Որն էր գալուս նպատակը։
Հայրենիքս կարոտ երգի,
Նոր բարեբեր,փարթամ բերքի,
Ես մնացի մութ ստվերում,
Որն էր գալուս նպատակը ։
Աստվածներն ինձ,տվին թևեր,
Որ սավառնում ես վեր ու վեր,
Բայց թևերս չբացվեցին,
Որն էր գալուս նպատակը։
Մայր հողն ինձ ոգի տվեց,
Ձեռքս ոսկե գրիչ տվեց։
Կյանքս խորհելու պահ չթողեց։
Որն էր գալուս նպատակը ։
Աստվածներն ինձ տվին հնար,
Արարելու,կառուցելու,
Լույս ճանապարհ,
Աշխարհին կիրթ դասեր տվի,
Կեղծ աշխարհին կուլ գնացի։
Որն էր գալուս նպատակը,
Ես աշխարհի հապատակը։
Լույս եմ տվել մոմի նման,
Գազաններին արյունաբերան,
Որ իմ արյամբ միշտ հագենան։
...Միթե սա էր,աշխարհ գալուս նպատակը։
...Որն էր գալուս նպատակը։
3.10 2024թ.Մ.Մանուկյան։
0 комментариев
0 классов
"Հայը կործանեց երկիրն իր ծաղկուն"
Մտքերով հեռու,
Ծեր նահապետի պես,
Թերթում եմ դարերի,
Փոշոտ մատյանը։
Մագաղաթյա թերթերի,
Տողերի միջից,
Պատմիչն է հայոց,
Մռայլված դեմքով։
Կարծես արթնացել է,
Դարերի խորքից,
Ու դանդաղ ծորում են,
Խոսքերը նրա։
Պատմիչը տեսքով ,
Իսկ մագաղաթյա,
Հյոց պատմությունն է,
Կարդում հնադարյա։
Դարերն են գալիս,
Հերթով անցկենում,
Աչքերիս առջև,
Իրական դառնում։
Ահա Տիգրանը մեծ,
Հսկա հայորդի,
Արքայից-արքա
ՀԱՅՈՑ աշխարհի։
Կարդում է ծերունին,
Մատյանին հակված,
Բայց դա տեսիլք է,
Ընթերցում եմ ես,
Պատմությունս գերված։
Դարերը թերթվում են,
Անհամբեր ու թեժ,
Մատյանի տողերում,
Կրակ է հավերժ։
Բանակներ են բախվում,
Զարկերով հզոր,
Պետություններ են կորչում,
Պարտվելով անզոր։
ՀԱՅՈՑ երկիրն էլ,
Անկում է ապրում,
Պարսիկ դրածոն է,
Ազգի տիրույթում։
Այդպես թերթվեցին,
Դարերը ծերացած,
ՀԱՅՈՑ աշխարհից,
Մի ոտնաչափ մնաց։
ՀԱՅՈՑ աշխարհը,
Որ ծովից,ծով էր,
Թուրքը վայրենի,
Իրոք ում շունն էր։
Դարերի միջից,
Պատմիչն է խոսում,
"Հայը ավերեց,
Երկիրն իր ծաղկուն"։
3.10.2026թ.Մ.Մանուկյան։
0 комментариев
0 классов
***
Հարբել եմ ուզում,
Գինուց այս խելահեղ,
Թող այս պահը դառնա,
Վշտերիս դարման ու դեղ։
Գինու այս բոցեղեն,
ՀԱՅՈՑ խաղողից,
Որն ինձ կպատմի,
Հայոց Այրարատից։
Կպատմի որթատունկից այն,
Ջրհեղեղից փրկած,
Որը Նոյ նահապետի,
Ձեռքով էր տնկված։
ԵՒ ես կփրկվեմ ,այս մղջավանջից,
Այդ ճիվաղածին գարշանքի մտքերից,
Կտեսնեմ նախնյացս,երկիրը հզոր,
Որ չուժաթափվեն,թևերս անզոր։
Որ ծովից ծով, հայրենիքս տեսնեմ,
Հռոմի լուկուսին,ծնկաչոք տեսնեմ,
Պարսիկ Շապուհին,հարեմը թողած,
Հայոց բանակից,փախուստը տեսնեմ։
Ուզում եմ խմել,բոցեղեն գինին,
Բոցեղեն գինին Հայոց խաղողից,
Որն արևաշող է,հրե արևից,
Որ բույրն է քամել,մեր հայոց հողից։
Հարբել եմ ուզում,
Ինձ գինի տվեք,
Որ չխենթանամ,
Անկումից այս նենգ,
Որ էլ չտեսնեմ,երկիրս անզոր։
Ախ հայոց գինին էլ,
Գուցե չփրկի,
Չափն,անչափելի է,
Իմ տառապանքի։
Միթե ես անզոր եմ,
Այդքան առավել,
Միթե ինձ տրված է,
Այս էլ պարտվել։
Պարտվել դառնալ,
Թույլ թափառական,
ՀԱՅՈՑ գանձատունս,
Հայի գերեզման։
Հեյ հայի հզոր,
Զավակներ բարի,
Որ ցիրուցան եք,
Համայն աշխարհի։
Հայաստանը մեկն է,
Էլ Հայաստան չկա,
Առանց Հայաստան ,
Էլ հայն էլ չկա։
Բռնցքվել է պետք,
Պահն է չարանենգ,
Համախումբ ուժերով,
Երկիրը փրկենք։
18.09.2026.թ.Մ.Մանուկյան։
0 комментариев
0 классов
Գլուխ չեմ հանում աշխարհի բանից,
Գլուխ չեմ հանում ինքս ինձանից,
Եվ ճարս կտրած՝ Աստծուն եմ դիմում.
-Վերին ողորմած, ինչպե՞ս է լինում,
Որ երկար մի կյանք շնորհելով ինձ,
Չես օգնել կարգին,
Որ չշփոթեմ ես եղեգ ու սինձ,
Որ ուշքս մի քիչ գլուխս բերեմ,
Ամոթը վախից կարգին տարբերեմ:
Ուշքդ չես պահում դուռ ու տանիքիս:
Ինչո՞ւ չես օգնում դու հոգնատանջիս...
Ու շշնջում է Աստված ականջիս.
Տեղդ պինդ մնա, մի քրքրիր քեզ,
-Տարիքն ի՞նչ անի, քո բախտն է այդպես:
Համո Սահյան
0 комментариев
0 классов
ՀԱՅԵՐԵՆ
Ես է՛ն հայի դուռը կերթամ,
Ով խոսում է հայերեն,
Նրա՛ շեմի հողը դառնամ,
Ով հիմք ունի հայերեն:
Նրա՛ այգում բլբուլ դառնամ,
Ով վարդ ունի հայերեն,
Նրա՛ ձեռքի գիրքը դառնամ,
Ով կարդում է հայերեն:
Նրա՛ սիրո անձը դառնամ,
Ով սիրում է հայերեն,
Նրա՛ ձեռքի սազը դառնամ,
Ով երգում է հայերեն:
Շահենն ասաց. - «Հա՛յ ժողովուրդ,
Քեզ եմ դիմում հայերեն,
Երբ որ մեռնեմ, ինձ կթաղեք,
Հայոց հողում՝ հայերեն»:
Գուսան Շահեն
0 комментариев
0 классов
Կարոտում եմ.
Ինքս՝ իմ մեջ, ինձ հետ մնալ – կարոտում եմ.
Զարթնել՝ անհոգ,
Մանուկ օրվա հետ մանկանալ – կարոտում եմ.
Դուրս գալ տնից ու անճանաչ գնա՜լ, գնա՜լ- կարոտում եմ.
Գտած մի նոր տողի համար
Աշխարհի՜ չափ ուրախանալ – կարոտում եմ.
Քո մի խոսքից առավոտել,
Թաքուն բախտով ներսից հորդել,
Փխրել, տխրել ու կարոտել – կարոտում եմ.
Հազար տեսակ հոգս ու հարցում՝
Մեկը մեկից առաջ ընկած՝
Ինձ առել են իրենց տենդոտ հրմշտոցում,
Ինձ՝ ինձանից հեռացնո՜ւմ են, անջատո՜ւմ են.
Եվ զգում եմ մեկ էլ հանկարծ
Որ ինքս՝ ինձ կարոտո՜ւմ եմ …
Սիլվա Կապուտիկյան
0 комментариев
0 классов
03:55
- Класс
02:35
- Класс
загрузка
Показать ещёПравая колонка